Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակել թիմի ավստրիացի պաշտպանի՝ Դավիդ Ալաբայի առողջական վիճակի վերաբերյալ։
«Ակումբի բժշկական ծառայության կողմից անցկացված զննումից հետո Դավիդ Ալաբայի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի ներքին մենիսկի պատռվածք», – ասվում է «սերուցքայինների» հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբից մինչև կեսերը ավստրիացի ֆուտբոլիստը վերականգնվում էր ծանր վնասվածքից։
Ալաբան ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողությամբ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։