«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է ավարտել կարիերան կատալոնական ակումբից հեռանալուց հետո, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել Ֆլիկի հետ նրա պայմանագիրը մինչև 2027 թվականը երկարաձգելու հարցում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Հանս-Դիտերն արդեն մի քանի անգամ հստակեցրել է, որ չի պլանավորում մարզչական աշխատանք կատարել ևս շատ տարիներ: Լինելով ընտանիքի մարդ՝ նա չի բացառում մարզչական կարիերան ավարտելու հնարավորությունը «Բարսելոնայում» աշխատանքն ավարտելուց հետո։ Այնուամենայնիվ, այս պահին նա ունի ուժ շարունակելու համար, քանի որ տեսնում է խաղացողների արձագանքը։
Ֆլիկի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Այս մրցաշրջանում մասնագետը և ակումբը արդեն նվաճել են երկու գավաթ՝ Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։