«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը դարձել է «Ռոմայի» մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն։
«Ռոման» փնտրում է Կլաուդիո Ռանիերիին փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա զբաղեցրած պաշտոնից։
Sky Sport-ը հաղորդում է, որ Ֆաբրեգասը ընդգրկվել է «Ռոմայի» հավանական մարզիչների ցանկում։ 37-ամյա իսպանացին գտնվում է նաև «Միլանի», «Յուվենտուսի», «Լայպցիգի» և «Լիդսի» դիտակետում։
«Ռոմայի» ցուցակում են նաև Ֆրանչեսկո Ֆարիոլին (Այաքս), Պատրիկ Վիեյրան (Ջենոա) և Ստեֆանո Պիոլին (Ալ Նասր):