«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը «Տոտենհեմի» հետ ԱՊԼ-ի 34-րդ տուրի խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո սելֆի է արել «Լիվերպուլի» երկրպագուների հետ։
Սալահը խփել է «Կարմիրների» չորրորդ գոլն այս խաղում, ապա վերցրել է մարզադաշտի աշխատակիցներից մեկի հեռախոսը և սելֆի արել երկրպագուների հետ։ Ստացված լուսանկարը նա հրապարակել է սոցիալական ցանցի իր էջերում։
Մերսիսայդցիները Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում հաղթել են «Տոտենհեմին» (5:1) և ժամանակից շուտ հռչակվել են երկրի չեմպիոն։