«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը «Տոտենհեմի» դեմ խաղում (5:1) խփել է իր 185-րդ գոլը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այսպիսով, նա շրջանցել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Սերխիո Ագուերոյին՝ դառնալով Պրեմիեր լիգայի լավագույն օտարերկրացի ռմբարկուն։ Այս մասին հայտնել է Goal.com-ը։
Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում բարձրացել է հինգերորդ հորիզոնական։ Եգիպտացին զիջում է միայն Էնդի Քոուլին (187), Ուեյն Ռունիին (208), Հարի Քեյնին (213) և Ալան Շիրերին (260):
Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» ժամանակից շուտ ապահովել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Թիմը 34 խաղում վաստակել է 82 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Արսենալի» հետ տարբերությունը 15 միավոր է, առաջնության ավարտին մնացել է չորս տուր։