«Լիվերպուլը» ժամանակից շուտ ապահովեց Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը՝ 24-րդ տուրում 5-1 հաշվով հաղթելով «Տոտենհեմ Հոտսպուրին»։ Առնե Սլոթի թիմը միավորների քանակը հասցրել է 82-ի և այժմ 15 միավորով առաջ է գլխավոր մրցակից «Արսենալից»։
Այսպիսով, «Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն՝ այս ցւոցանիշեով հավասարվելով «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս թիմերը Պրեմիեր լիգայի պատմության մեջ չեմպիոնական ամենաշատ տիտղոս նվաճած թիմերն են։ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ Պրեմիեր լիգայում առաջին տեղը զբաղեցրել է 2012/2013 մրցաշրջանում։
Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթանակների քանակով զբաղեցնում է երրորդ տեղը։ «Զինագործները» ունեն 13 չեմպիոնական տիտղոս։ «Մանչեսթեր Սիթին» չորրորդ տեղում է՝ 10 տիտղոսով։