«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին մեղադրել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ, որը ներկա էր «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղից հետո կայացած մրցանակաբաշխությանը:
Սոցցանցերի օգտատերերը դժգոհ էին, որ Իսպանիայի թագավորի՝ Յամալին ուղղված ողջույնի ժամանակ 17-ամյա ֆուտբոլիստը կրում էր երկու զույգ արևային ակնոց և թարս հագած մարզաշապիկ։ Երկրպագուներին դուր չի եկել նաև այն ոչ պաշտոնական ժեստը, որով «Բարսելոնայի» հարձակվողը դիմավորել է Ֆիլիպ VI-ին։
«Հարգանքի պակաս», — գրել է X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում օգտատերերից մեկը։
«Ռեալ Մադրիդի խաղացողը կորակազրկվեր նման բանի համար», — հեգնանքով նշել է սոցիալական ցանցի մեկ այլ օգտատեր։