«Վեսթ Հեմ Յունայթեդը» առաջընթաց է գրանցում ամառային տրանսֆերի հարցում՝ բանակցություններ վարելով բրազիլական «Կորինտիանս» ակումբի հարձակվող Յուրի Ալբերտոյի հետ, հատնում է TimesSport-ը։
Հարձակվողը, ով 24 տարեկան է, Բրազիլիայում իր տպավորիչ ելույթների շնորհիվ գրավել է ոչ միայն «Մրճահարների», այլև Պրեմիեր լիգայի այլ ակումբների ուշադրությունը։
2023 թվականին Ալբերտոն նորամուտն է նշել Բրազիլիայի հավաքականի կազմում․ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 մլն եվրո։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ «Վեսթ Հեմը» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Ալբերտոյի հետ, և գործարքը կարող է կնքվել այս ամռանը։
«Վեսթ Հեմի» նոր մարզիչ Գրեհեմ Փոթերը, հավանաբար, փոփոխություններ կմտցնի թիմի կազմում, որը ժառանգել է նախորդ մարզիչ Խուլեն Լոպետեգիից։