Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) արձագանքել է Իսպանիայի Գավաթի եզրափակչից առաջ մրցավարական սկանդալին։
Ըստ El Chiringuito-ի՝ ՖԻՖԱ-ն պատասխանել է «Ռեալ Մադրիդին»՝ նշելով, որ չի հասկանում, թե ինչու են մրցավարները մամուլի ասուլիս անցկացրել խաղից առաջ։
Ավելի վաղ խաղի գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան լրագրողներին հայտնել էր «Ռեալի» հեռուստաալիքի կողմից իր նշանակման վերաբերյալ ճնշումների մասին։
Ի պատասխան՝ «Ռեալը» բոյկոտել էր եզրափակչից առաջ պաշտոնական միջոցառումները և պահանջել մրցավարի փոփոխություն։
Հետագայում հայտնի դարձավ, որ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) նախատեսում է փոխարինել Բենգոեչեային։