«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենն անցկացրել է լիարժեք մարզում և բժշկական անձնակազմի թույլտվությամբ կմեկնի թիմի հետ Իսպանիայի Գավաթի եզրափակիչին՝ ընդդեմ Մադրիդի «Ռեալի»։
Հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին՝ շաբաթ օրը։ Այս մասին հայտնում է COPE-ը։
32-ամյա գերմանացին բացակայում էր սեպտեմբերից՝ «Վիլյառեալի» դեմ խաղից (5:1) հետո ծնկապսակի վնասվածքի պատճառով։
Տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը 15 միլիոն եվրո է։