Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաընկերությունը քննադատել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի մրցավարի ընտրությունը։
«Բասկ մրցավարի դեպքում «Ռեալի» հաղթանակների տոկոսը կազմում է ընդամենը 64%, իսկ «Բարսելոնան», մյուս կողմից, ունի 81% հաղթանակ, ինչը անհավանական տարբերություն է։
Հավելենք նաև, որ Անչելոտիի թիմը վերջին 5 հանդիպումներից միայն 2-ում է հաղթել, երբ այս մրցավարը սպասարկել է խաղը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հեռուստահաղորդավարը։
Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը կսպասարկի Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան։ Հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։