«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է երկու ֆուտբոլիստների, ովքեր, նրա կարծիքով, արժանի էին «Ոսկե գնդակին», սակայն երբեք չստացան այն։
Ֆերդինանդը հատկապես ափսոսանքով է խոսել Ռոբերտ Լևանդովսկու մասին, բայց նաև հիշատակել է Թիերի Անրիին.
«Կորոնավիրուսի համավարակը խլեց մրցանակը Ռոբերտ Լևանդովսկուց։ Իսկ եթե խոսենք ավելի վաղ ժամանակաշրջանի մասին, ապա չեմ կարող չնշել Թիերի Անրիին։ Նա այն եզակի խաղացողներից է, ով պետք է անպայման հաղթեր «Ոսկե գնդակը»,- նշել է անգլիացին։
Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայում 29 խաղում խփել է 41 գոլ՝ գերազանցելով Գերդ Մյուլերի՝ 1971/72 մրցաշրջանի ռեկորդը։ Սակայն COVID-19 համավարակի պատճառով այդ տարի «Ոսկե գնդակը» չի հանձնվել։
2003 թվականին Անրին համարվում էր «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկը, սակայն մրցանակը շահեց Պավել Նեդվեդը։ Այդ մրցաշրջանում Անրին խփել էր 32 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։