Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը մտադիր է այս ամառ լքել թիմը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ իր զարգացման համար ավելի արդյունավետ կլինի վարձավճարով հանդես գալ այլ ակումբում։ Նշվում է, որ Էնդրիկը այս որոշման մասին «Ռեալի» ղեկավարությանը տեղեկացրել է դեռ մի քանի ամիս առաջ։
Նրա և շրջապատի համոզմամբ՝ մադրիդյան գրանդում հարձակման գծում աստղային խաղացողների առկայությունն ու շատ քիչ խաղաժամանակը խանգարում են իր առաջընթացին։ Ավելին՝ մի քանի ակումբներ Բունդեսլիգայից, այդ թվում՝ «Լայպցիգը», արդեն հետաքրքրված են նրան վարձակալելու տարբերակով։
Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը «Ռեալի» կազմում մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Սակայն պետք է նշել, որ այդ հանդիպումների մեծ մասում նա փոխարինման է դուրս եկել միայն վերջնամասում՝ ընդհանուր առմամբ խաղալով ընդամենը 700 րոպե։
























































