Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։
Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։
2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող ակումբի հետ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Դա թիմի պատմության մեջ առաջին տիտղոսն էր 1987 թվականից ի վեր: