«Աստոն Վիլլայի» ղեկավարությունը ծրագրում է ընդլայնել «Վիլլա Պարկ» մարզադաշտը՝ ավելացնելով հանդիսականների համար նխատեսված նստատեղերը։
Այն ներկայումս կարող է տեղավորել 42918 հանդիսական։
Ակնկալվում է, որ հյուսիսային տրիբունան ամբողջությամբ կվերակառուցվի և 5000 նստատեղից կընդլայնվի մինչև 12000: Մյուս երեք տրիբունաները փոքր փոփոխություններ են կրելու:
Այս աշխատանքների արդյունքում, որոնք նախատեսվում է ավարտել 2027 թվականի երկրորդ կեսին, մարզադաշտը կկարողանա ընդունել 50 հազար հանդիսատես։
Այս մասին հաղորդում է BBC-ն՝ մեջբերելով ակումբի ներկայացուցիչներին։