Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան լուրջ վնասվածք է ստացել։
Ֆրանսիացին բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչը:
«Զննումից հետո Էդուարդոյի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի ջիլի պատռվածք»,- ասվում է «Ռեալի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքում։
Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա շաբաթ օրը։