«Սանդերլենդի» ակադեմիայի 17-ամյա հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է շուտով նորամուտը նշել ակումբի հիմնական կազմում:
Ինչպես հայտնում է Sunderland Echo-ն, թիմի գլխավոր մարզիչ Ռեժի Լե Բրիսը մտադիր է առաջնության վերջին տուրերում փորձարկել երիտասարդ խաղացողներին:
Ակումբն արդեն ապահովել է իր տեղը Պրեմիեր լիգա դուրս գալու փլեյ-օֆֆ փուլում, ինչը մարզչական շտաբին հնարավորություն է տալիս կենտրոնանալ երկրորդ պլանում գտնվող խաղացողների վրա:
Հայաստանի երիտասարդական հավաքականը ներկայացնող Գերագուսյանը վերջին շրջանում աչքի է ընկել մինչև 21 տարեկանների թիմում: Ֆիզիկապես ուժեղ և դասական կենտրոնական հարձակվողը այս մրցաշրջանում Մ21-ում խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում, իսկ Մ19-ում գրանցել է 8 գոլ և 4 փոխանցում:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Գերագուսյանը համարվում է «Սանդերլենդի» ակադեմիայի ամենահեռանկարային տաղանդներից մեկը: Անգլիական մամուլը նրան անվանում է «ապագայի աստղ»՝ ընդգծելով նրա հմտություններն ու խաղային հասունությունը:
Եթե Ֆին Գերագուսյանը շարունակի նման տպավորիչ առաջընթաց ցուցաբերել, ապա հավանական է, որ հաջորդ մրցաշրջանում նա դառնա Պրեմիեր լիգայի լիիրավ խաղացող:
«Սանդերլենդի» ներկայիս դիրքը Չեմպիոնշիփում