«Նյուքասլը» շրջանցել է «Ռեալին» և «Բարսելոնային» տրանսֆերային մրցավազքում՝ ձեռք բերելով 18-ամյա Անտոնիո Կորդերոյին: Այդ մասին հայտնում է The Athletic-ը։
«Մալագայի» վինգերը կմիանա անգլիական ակումբին ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է հունիսի վերջին։
Այս մրցաշրջանում Կորդերոն Իսպանիայի երկրորդ լիգայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաև իսպանական գրանդները, սակայն նա կտեղափոխվի Անգլիա: