«Մանչեսթեր Յունայթեդը» կուժեղացնի իր հետաքրքրությունը «Սաութհեմփթոնի» 19-ամյա վինգեր Թայլեր Դիբլինգի նկատմամբ, եթե հաղթեն Եվրոպա լիգան և նվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիրը:
Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սաութհեմփթոնը» անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի 100 միլիոն ֆունտ (117 միլիոն եվրո):
Եթե «Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանի համար Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի, ապա ակումբը կկատարի թանկարժեք տրանսֆեր:
Այս մրցաշրջանում վինգերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։