«Նապոլին» դիտարկում է երկու մարզիչների թեկնածությունը թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեից հնարավոր բաժանման դեպքում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, նեապոլիտանական ակումբը հետաքրքրված է երկու մասնագետներով։
Խոսքը Մասիմիլիանո Ալեգրիի ու Վինչենցո Իտալանոյի մասին է։
Առաջինը ներկայումս առանց աշխատանքի է, իսկ երկրորդը «Բոլոնիայի» մարզիչն է։