«Բրենտֆորդի» պաշտպան Նաթան Քոլինզը հետաքրքրում է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներից մեկին:
Այս մասին տեղեկացնում է TBR Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Լոնդոնցիների ղեկավարությունը իռլանդացուն դիտարկում է որպես Ուիլյամ Սալիբային փոխարինող։ Ֆրանսիացին ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալից»: