Միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում, որ հաջորդ ամառ Խաբի Ալոնսոն կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:
Ինքը՝ «Բայերի» մարզիչը, մեկնաբանություն է տվել այս կապակցությամբ։
«Այժմ ապագան քննարկելու ժամանակը չէ: Մենք մրցաշրջանի շատ կարևոր փուլում ենք: Չեմ ցանկանում խոսել ենթադրությունների և ասեկոսեների մասին: Ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում, բայց ներկան ավելի կարևոր է»,- ասել է Ալոնսոն, ում մեջբերում է BBC-ն:
Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բայերը» զբաղեցնում է երկրորդ տեղը: Խաբի Ալոնսոյի թիմը առաջատար «Բավարիայից» հետ է մնում վեց միավորով: Թիմերին մնացել է անցկացնել հինգ հանդիպում։