33-ամյա կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի աշխատավարձը չի կրճատվել «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգումից հետո: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստը պահպանել է շաբաթական 400 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձը և մնացել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը:
Ըստ The Sun-ի՝ այս դիրքում երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Դավիդ Ալաբան է, որը «Ռեալում» շաբաթական 360 հազար ֆունտ է ստանում:
ԶԼՄ-ները հայտնում են, որ պաշտպանի նոր աշխատանքային պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ: