Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս հանգամանքը ստիպել է «արքայական» ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ «սերուցքայինների» կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։
Մադրիդյան գրանդը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։
Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ուկրաինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։