«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը:
Կատալոնացիները ընդհանուր 5-3 հաշվով հաղթել են Դորտմունդի «Բորուսիային»:
«Մենք կիսաեզրափակչում ենք: Այս փուլին հասանք երկու հանդիպումից հետո, ուստի մենք արժանի էինք դրան: «Բորուսիան» հիանալի թիմ է։ Բայց մենք առաջ ենք գնացել, և դա է կարևոր:
«Բարսելոնան» չցուցադրեց իր լավագույն ֆուտբոլը։ Բայց դա նաև «Բորուսիայի» պատիվն է, որը լավն էր: Վերջին շաբաթների ընթացքում թիմի ձեռքբերումները ֆենոմենալ են: Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք տիտղոսին, բայց դեռ հեռու ենք վերջնագծից»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։