Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում, իտալացի մասնագետի հեռանալու հավանականությունն իսկապես բավականին մեծ է։ Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալի» հետ դիմակայությունում մադրիդյան թիմի հնարավոր պարտության դեպքում Անչելոտիին կարող է հեռացվել:
Անչելոտին գլխավորում է Մադրիդի «Ռեալը» 2021 թվականից։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Անչելոտիի թիմը 0։3 հաշվով պարտվել էր «Արսենալին»։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։