Արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս ՄաքԱլիստերը, ով հանդես է գալիս «Լիվերպուլում», հայտնվել է իսպանական գրանդի հետաքրքրության ոլորտում։
Այս մասին հայտնում է Marca թերթը։
Կենտրոնական կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Արքայական ակումբում համոզված են, որ Ալեքսիսը համապատասխանում է թիմի խաղաոճին։
ՄաքԱլիստերի հանարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո: Արգենտինացին պայմանագիր ունի «կարմիրների» հետ մինչև 2028 թվականի կեսերը: