«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի հաղթանակը Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Լեգանեսի» դեմ հանդիպմանը (1-0).
«Շատ ծանր և կարևոր հանդիպում էր: Ես շատ հպարտ եմ, թե ինչպես է իմ թիմը հանդես եկել վերջին շաբաթների և ամիսների ընթացքում: Իհարկե, այս երեք միավորները մեզ համար շատ կարևոր են: Ամեն ինչ հիանալի անցավ:
Երբեմն թվում է, որ հանդիպումները նման են «Բորուսիայի» կամ «Ատլետիկոյի» հետ հանդիպումներին, բայց կան նաև դժվար հանդիպումներ, ինչպես այսօր:
Ես հպարտ եմ թիմով, հատկապես այն, թե ինչպես էին նրանք պաշտպանվում: Գլխավորը մտածելակերպն է և մինչև վերջ պայքարելը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։