Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Չեմպիոնների լիգայում հնարավոր քամբեքի մասին։
Քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը մադրիդցիները 0-3 հաշվով պարտվեցին «Արսենալին»։
— Հանդերձարանում քամբեքի մասի՞ն են խոսում:
— Ոչ: Այժմ մենք պետք է լավ հանդիպում անցկացնենք վաղը: Մենք դեռ պայքարում ենք Լա լիգայի տիտղոսի համար։ Լավ զգալու համար պետք է հաղթել։
— Վերջին օրերին խոսում են, որ Չեմպիոնների լիգայում քամբեքը, հաշվի առնելով, թե ինչպես են ընթանում իրադարձությունները, չափազանց շատ է նույնիսկ «Ռեալի» համար: Ի՞նչ կարող եք ասել այս մասին։
-Չգիտեմ: Մենք կփորձենք։ Ճշմարտությունն այն է, որ «Ռեալը» միակ ակումբն է, որը բազմիցս արել է դա: Կփորձենք մինչև վերջին րոպեն։