«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է վինգեր Մոհամեդ Սալահի՝ «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգման մասին լուրերը։
«Սա լավ է:
Բայց դուք ավելի լավ է դիմեք Արնե Սլոտին և «Լիվերպուլի» երկրպագուներին:
Իհարկե, ոչ ոք չի կասկածում Մո Սալահի խաղամակարդկին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Anything Liverpool-ը:
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։