«Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sport Witness-ը։
Աղբյուրի համաձայն՝ միլանյան գրանդը իրենց հերթին իրենց առաջատար ֆուտբոլիստին գնահատում են 100 միլիոն եվրո։ Բարելայի պայմանագիրը «ներաձուրիի» հետ ավարտվում է 2029 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Ինտերի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։