«Լիվերպուլն» ամռանը շրջագայության կմեկնի Ճապոնիա, որտեղ կհանդիպի տեղի ակումբներից մեկի՝ «Յոկոհամա Մարինոսի» հետ։
Վերջինիս կիսապաշտպան Ռիկու Յամանեն անգլիական ակումբի դիտակետում է և այդ հանդիպումը լավ հնարավորություն է անձամբ հետևել ֆուտբոլիստին, գրում է Anfield-ը։
Յամանեն կենտրոնական կիսապաշտպան է, ով հանդես է գալիս ինչպես հենակետային կիսապաշտպանի, այնպես էլ «8» համարի դիրքում։ Նշվում է, որ ֆուտբոլիստն իր ոճով հիշեցնում է Տյագու Ալկանտարային։
21-ամյա ֆուտբոլիստը Ճապոնիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է։