Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին հարցրել են, թե ինչ սպորտով կցանկանար զբաղվել բացի ֆուտբոլից։
Անգլիացին հասկացրել է, որ անտարբեր չէ ամերիկյան ֆուտբոլի նկատմամբ։
«Նախ, ես դեռ ժամանակ ունեմ մեծ ֆուտբոլում անցկացնելու համար: Դա մեկ կամ երկու տարի չէ, ես դեռ բան ունեմ ասելու այս մարզաձևում:
Բայց ես կուզենայի տեսականորեն փորձել ինձ ամերիկյան ֆուտբոլում: Դա պահանջում է գերազանց ֆիզիկական պատրաստվածություն և շատ պրակտիկա: Արդեն տասը տարի է, ինչ հետևում եմ NFL-ին, և այնտեղ ուժերս փորձելու ցանկությունս մեծանում է»,- Քեյնի խոսքերն է մեջբերում derbyderbyderby-ն։