Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ առաջին հանդիպումը (0-3).
Դեկլան Ռայսի դուբլը և Միկել Մերինոյի գոլը հաղթանակ բերեցին լոնդոնցիներին։
«Պատասխան հանդիպումն առջևում է: Եթե որևէ խենթ բան է տեղի ունենում, դա մեր մարզադաշտում է տեղի ունեմում: Մենք դեռ 90 րոպե ունենք: Մադրիդում ամեն ինչ կարող է պատահել»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
Պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 16-ին։