Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում (0:3) «սերուցքայինների» ջախջախիչ պարտության պատասխանատվության մասին հարցին։
-Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք այս գիշեր տեղի ունեցածի համար:
-Իհարկե, այո, դրանում կասկած չկա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում գրանցվեց ոչ-ոքի հաշիվ։ Հանդիպման երկրորդ խաղակեսում «սերուցքայինները» երկու գնդակ բաց թողեցին Դեկլան Ռայսի իրացրած ուղիղ տուգանային հարվածներից, իսկ 75-րդ րոպեին բաց թողեցին երրորդ գնդակը։ Գոլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: