«Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը պատասխանել է այն կարծիքին, որ տարիքի պատճառով ինքն ավելի շատ հանգիստ պետք է ունենա։
«Ես ինձ շատ լավ եմ զգում: Կարծում եմ, որ մի բան, որ ես սովորել եմ այս տարի, դա այն է, թե ինչպես կառավարել ինքս ինձ: Կան մարդիկ, ովքեր ասում են. «Ինչու չես կարող շարժվել խաղադաշտում 10 րոպե»: Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ կարիք չկա անընդհատ վազել:
Պետք է իմանաս, թե ինչպես կառավարել քեզ խաղի ընթացքում, մրցաշրջանի ընթացքում։ Պետք է իմանալ, թե ինչ անել մարզման ժամանակ: Կարծում եմ, որ ես սովորել եմ դա և լավ եմ անում», — ասել է Յամալը ESPN-ին:
Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 42 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ, 17-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 3448 րոպե։