Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուների միջազգային միությունը դիտարկում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունից (ՈՒԵՖԱ) պահանջելու այն դրվագի օրիգինալ տեսագրութունը, երբ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալի» դեմ պատասխան խաղում 11-մետրանոցն իրացնելիս կրկնակի դիպել է գնդակին (1:0,11մ․՝ 2:4): Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի վաղ «Ատլետիկոյի» երկրպագուների փորձաքննությունը ցույց է տվել, որ ՈւԵՖԱ-ի հրապարակած տեսանյութը մոնտաժված է։
Հիշեցնենք, որ հանդիպման մրցավար Շիմոն Մարչինյակը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում չհաշվեց Ալվարեսի գոլը։ Որոշումը հակասություններ է առաջացրել ֆուտբոլային շրջանակներում: