«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» 25-ամյա կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթին և Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին՝ որպես Կևին Դե Բրույնեին փոխարինելու հնարավոր տարբերակներ։ Բելգիացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական ակումբից։ Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթին» նույնպես կարող է դիմել ներքին ռեսուրսների՝ բելգիացի ֆուտբոլիստին փոխարինելու համար։ Ֆիլ Ֆոդենը դիտվում է որպես խաղացող, որը կարող է փոխարինել Դե Բրույնեին։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Գիբս-Ուայթը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։