«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն վերջերս հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական ակումբից։
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն փոխարինող է գտել բելգիացի կիսապաշտպանին։ Իսպանացու թիրախը «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն է, հայտնում է El Nacional-ը։
Նշվում է, որ Օլմոն Գվարդիոլայի ուշադրությունը գրավել էր դեռևս այն ժամանակ, երբ հանդես էր գալիս «Լայպցիգում»։ Պեպ կարծում է, որ Դանին հիանալի կներգրավվի «Սիթիի» խաղային համակարգում։
Նշվում է, որ «Բարսելոնան» կարող է ստիպված լինել վաճառել Դանի Օլմոյին ֆինանսական դժվարությունների պատճառով։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 60 միլիոն եվրո գնման կետ, որը կարող է հեշտացնել բանակցությունները։