Սպասվում է, որ ամռանը Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, որը ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի կեսերը։
Այս ֆոնին Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու սուպերակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», հետևում են ֆուտբոլիստի շուրջ տիրող իրավիճակին։
Ըստ Mundo Deportivo-ի՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» ամեն դեպքում հետևում են Յամալի հետ իրավիճակին: Նրանք գիտեն, որ Լամինի համար առաջնահերթությունը «Բարսելոնայում» հանդես գալն է։
Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները հասկանում են, որ եթե «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով չկարողանա նոր պայմանագիր կնքել Յամալի հետ, ապա հնարավորություն կստեղծվի բանակցել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Այսպիսի սցենարի հավանականությունը քիչ է, սակայն ոչ անհնար։