Նիդերլանդցի Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») հաղթեց Ֆորմուլա-1-ի 2025 թվականի մրցաշրջանի երրորդ՝ Ճապոնիայի Գրան պրիում, որը կայացավ Սուձուկայի ավտոդրոմում։ Սա Ֆերստապենի առաջին հաղթանակն է ընթացիկ մրցաշրջանում և չորրորդ անընդմեջ հաղթանակը Ճապոնիայում։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին «Մակլարենի» երկու պիլոտները՝ Լանդո Նորիսը (Մեծ Բրիտանիա) և Օսկար Պիաստրին (Ավստրալիա)։
Առաջին տասնյակում հայտնվել են նաև Շառլ Լեկլերը («Ֆերարի»), Ջորջ Ռասելը («Մերսեդես»), Անդրեա Կիմի Անտոնելլին («Մերսեդես»), Լյուիս Հեմիլթոնը («Ֆերարի»), Իսակ Հաջարը (Racing Bulls), Ալեքսանդր Ալբոնը («Ուիլյամս») և Օլիվեր Բերմանը («Հաաս»)։
Հաջորդ փուլը կկայանա ապրիլի 11-13-ը Բահրեյնում։