«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ուդինեզեի» հարձակվող Լորենցո Լուկայով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը, որի հասակը 201 սմ է, դարձել է անգլիական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակը։
Իտալական ակումբը պատրաստ է գալիք ամառ բաց թողնել Լուկային 25 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց (29,5 միլիոն եվրո):
Այս մրցաշրջանում Լուկան բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։