Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը կիսվել է Բիրմինգհեմի «Աստոն Վիլայում» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի կարիերայի մասին իր մտքերով։
«Մարկուսը հիմա ցույց է տալիս, որ ինքը դեռ բարձր մակարդակի ֆուտբոլիստ է:
Նրան օգնեց տեղափոխվելը լավ մթնոլորտ ունեցող թիմ, որտեղ ամեն ինչ կայուն է, իսկ մարզչական շտաբը հստակ ծրագիր ունի:
Այժմ Ռեշֆորդը պետք է շնորհակալ լինի Էմերիին՝ իր կարիերան փրկելու համար»,- մեջբերում է Մարտինին Daily Maily-ը: