Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով հանդես է գալիս «Ֆիորենտինայում», կարող է վերադառնալ Մառախլապատ Ալբիոն: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Մանկունիանցիները կփորձեն ձեռք բերել դարպասապահին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Թիմում կարծում են, որ սխալվել են՝ բաժանվելով իսպանացուց։ Դեյվիդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին:
Դե Խեան իտալական ակումբին միացել է 2024 թվականի ամռանը: Դարպասապահի աշխատանքային պայմանագիրը «մանուշակների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: