«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Լինդելոֆը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում։
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ, որն ավարտվում է երեք ամսից, դժվար թե երկարաձգվի:
Հաղորդվում է, որ «Էվերտոնը» և «Վեսթ Հեմը» դիտարկում են շվեդ ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու տարբերակը, հայտնում է TBR Football-ը:
Վիկտոր Լինդելոֆն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 28 հանդիպում։