«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» անգլիացի նախկին կիսապաշտպան Սթիվ Մաքմանամանը խոսել է մերսիսայդցիների աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ «արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Եթե Տրենտը տեղափոխվի «Ռեալ», առաջին բանը, որ նա պետք է անի, դա իսպաներեն սովորելն է։ Եվ դա ոչ միայն ակումբի համար, այլև պարզապես ապրելու համար։ Նրանք այնտեղ գրեթե անգլերեն չեն խոսում»,- ասել է Մաքմանամանը ESPN-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 26-ամյա եզրային պաշտպանը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2016 թվականի ամառից, նրա պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։