«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» կարող է հրավիրել «քաղաքայինների» ներկայիս գլխավոր մարզչին, եթե «ռոսոներիների» նոր մարզական տնօրեն դառնա Ֆաբիո Պարատիչին, ում հետ իսպանացին լավ հարաբերություններ ունի։
Նշվում է, որ բացի Գվարդիոլայից, միլանյան գրանդը դիտարկում է նաև «Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի թեկնածությունը։