«Չեռնոմորեցի» ֆուտբոլիստ Պավել Գորելովը համեմատել է Հայաստանի առաջնությունն ու Ռուսաստանի Առաջին լիգան։ Հայաստանում նա հանդես է եկել «Վանում»։
«Կարծում եմ, որ առաջին չորս թիմերը, որոնք ֆինանսապես կայուն են և հանդես են գալիս եվրագավաթներում, համապատասխանում են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ ութնյակի կամ Առաջին լիգայից դուրս գալու մակարդակին։ Միգուցե նույնիսկ «Նոան» հիմա մեր Պրեմիեր լիգայի ուժեղ միջին մակարդակի թիմ է», – Գորելովի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա Գորելովը, ով «Ռոստովի» ակադեմիայի սան է, ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Առաջին լիգայում մասնակցել է 25 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ։ «Չեռնոմորեցը» զբաղեցնում է 4-րդ տեղը Ռուսաստանի Առաջին լիգայում՝ վաստակելով 44 միավոր։