«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կիսվել է իր հույզերով առաջիկա խաղից առաջ՝ ընդգծելով, որ թիմը պատրաստ է պայքարել Լա Լիգայի տիտղոսի համար։ Կիրակի օրը «Բարսան» կհանդիպի «Ժիրոնայի» հետ, և այդ խաղը կարևոր քայլ է մրցաշարի վերջին փուլում։
«Մենք լավ մարզավիճակում ենք, մեզ սպասում են 10 վճռորոշ խաղեր, և ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում։ Հաճույք եմ ստանում Բարսելոնայում գտնվելուց», – նշել է Ֆլիկը։ Նա ընդգծել է, որ թիմը զգում է երկրպագուների աջակցությունը, որը շատ կարևոր է մրցաշրջանի այս փուլում։
Մասնավորապես, Ֆլիկը գովաբանել է Գավիի բազմակողմանիությունը, ինչպես նաև նշել, որ Ռոբերտ Լևանդովսկին և Ֆերան Տորեսը կենտրոնացած են թիմի հաջողության վրա։
«Լամին Յամալը շատ խելացի է, գիտի, թե ինչպես բաշխել ուժերը խաղերի ընթացքում, և իրեն շատ լավ է զգում», – մարզչի խոսքն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։