Ամենայն հավանականությամբ, այս ամառ «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։
Relevo-ի փոխանցմամբ՝ այս տրանսֆերի «զոհը» կարող է դառնալ Լուկաս Վասկեսը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը կասկածում է Վասկեսի հետ պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարության հարցում։ Ամռանը ֆուտբոլիստը կդառնա 33 տարեկան, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։
Ալեքսանդեր-Առնոլդի հնարավոր տեղափոխությունը կարող է նշանակել Վասկեսի հեռացումը ակումբից, որտեղ նա անցկացրել է ամբողջ կարիերան։ Ներկայումս «Ռեալում» աջ պաշտպանի դիրքում կան երկու խաղացող՝ Դանի Կարվախալը և Վասկեսը։
Նշվում է, որ Կարվախալի շարք վերադարձի և Առնոլդի տեղափոխության դեպքում Վասկեսը դուրս կմնա «սերուցքայինների» ծրագրերից։